Գրականություն

Ակսել Բակունց «Մթնաձոր»
Բակունցը ցույց տվեց,որ մարդը կյանքի դժվարությունների պատճառով հաճախ դիմում էհանցագործությունների։ Մի ուրիշ մարդկային տեսակի էր պատկանում անտառապահը։ Տեսնելով,որ Ավին ցախ է տանում,  դատապարտեց նրան արջի հետ մենամարտելու։ Պատմվածքի վերջումՊանինը հասկանում է իր սխալը և կրակում է արջին։ Իմ կարծիքով պատմվածքի իմաստը այն էր, որ ամն մի մարդ իր մեջ ունի գոնե մի կաթիլ բարություն և կարող են օգնել շատ մարդկանց։

Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկը»
Երկու ընկեր մի անգամ Ձորագյուղի մոտով անցնելիս ընկերներից մեկը հիշեց, որ այդտեղ եղել է։ Մյուս ընկեռրը հարցրեց, թե ինչու,, և նա պատասխանես, որ երբ տասնյոթ-տասնութ ամյա տղա էր, բանտից նոր էր ազատվել, որոշ ժամանակ պետք է չերևար քաղաքում։ Նրա հարազատները նրան հրավիրեցին Ձորագյուղ, որպես ուսուցիչ աշխատելու։ Ձորագյուղ նա հանդիպես մի աղջկա, նրա անունը Խոնարհ էր։ Հավանելով այդ աղջկան, սկսեց հետևել նրան։ Շատ դուր եկավ պատմությունը: Սկզբում անհասկանալի էր, քանի որ ժամանակից թռչում էր ժամանակ, բայց երբ որ խորացա պատմության մեջ սկսեցի հասկանալ։ Իմ կարծիքով մի փոքր դաժան էր: Աղջկա ընտանիքը նեղացելէր, որ մերժեց իրենց ընթրիքի հրավերը, բայց կարող էին նորից հրավիրել: Դրա համար Խոնարհըչպետք է խուսափեր ուսուցչից և այդքան երկար նեղացած մնար: Նա գոնե կարող էր կարծիքհայտնել հանդեսի մասին: Իսկ տղան, եթե այդքան շատ էր ուզում կարող էր ներեղություն խնդրել ևնրանց հրավիրել իրենց տուն: Կամ խնդրել, որ որևիցե հարմար օր նրանք նորից հրավիրեն: Ամենմեկը իր մեղավորությունը ունի: Եթե ամեն ինչ այդպես չլիներ ուսուցիչն ու Խոնարհը կարող էինընկերներ լինել։

Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդինՎ.Սարոյան
 ՎՍարոյանի պատմվածքներում միշտ կան   հումորային, հանգիստ, գեղեցիկ նկարագրված պահեր։ Պատմվածքը մի տղայի քեռու մասին էր,ով պետք է գնացքով ճանապարհորդեր, և նրա քեռին  տարբեր խորհուրդներ էր տալիս:Առաջին օրը նա հետևեց խորհուրդներին, բայց դրա պատճառով չկարողացավ քնել այդ գիշեր։ Իսկ մյուս օրը նա չհետևեց ոչ մի խորհրդի, որոնք քեռին էր ասել։ Այս պատմվածքի իմաստը այն է, որ մարդ պետք է իր սեփական կյանքով ապրի, այլ ոչ թե ուրիշների ասածներով։ Ճիշտ է, մեկ-մեկ պետք են գալիս ուրիշի խորհուրդները, բայց պետք է սեփականը ունենաս և միշտ ինքդ որոշես ինչ անել քո կյանքի հետ։

Ռեյ Բրեդբերի: Ժպիտը
Պատմվածքում պատմում էր նրա մասին, որ 2061 թ․-ին արդեն կսկսենք ամեն ինչից զզվել, կկործանենք ամեն ինչ, արվեստի գործերը և այն ամենը, ինչ հիմա մեզ համար շատ կարևոր է։Պատմվածքի գլխավոր իմաստն այն էր, որ պետք է մենք ինքներս ամեն ինչ անենք, որ այդ ժամանակը երբեք չգա։ 
Ճաբուա Ամիրեբիջի:Հեծանիվը

Ինձ համար շատ հուզիչ պատմվածք էր սա։ Պատմվածքը մի տղայի մասին էր, ով շատ էր ուզում հեծանիվ ունենալ։ Նա ամբողջ ամռան ընթացքում աշխատել էր, գումարը հավաքել էր, որպեսզի այդ հեծանիվը գնի։ Բայց տղան իր գումարը տվեց քրոջը, քանի որ նա տանից գնում էր իր սիրած տղայի հետ։ Նա շատ բարի գտնվեց իր քրոջ հանդեպ, քանի որ նա իր սեփական ուժերով գումար էր հավաքել, որպեսզի հեծանիվ գներ, բայց այդ ամբողջը տվեց քրոջը։ Մի օր էր լսեց, որ իր հայրը ուզում է իրեն հեծանիվ գնի, քանի որ շատ ճիշտ որոշում էր կատարել տղան։ Բայց հետո ոչ ոք նրան հեծանիվ չգնեց։

Aucun commentaire:

Enregistrer un commentaire