Կենսաբանություն

Սիմբիոզ 
Երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։
Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։
Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում։ Սիմբիոտիկ օրգանիզմները հաճախ բնորոշվում են հակադիր վարքագծային հատկություններով։ Եթե դրանցից մեկը շարժունակ է, ապա մյուսը, որպես կանոն, վարում է պասիվ կենսակերպ, եթե մեկը օժտված է հարձակման կամ պաշտպանողական հարմարանքներով, ապա մյուսը զուրկ է լինում դրանցից։ Սակայն նման փոխհարաբերությունները միշտ չէ որ լինում են փոխօգտակար։ Այսպիսով, սիմբիոզի, տարբեր տեսակների համատեղ գոյության հետևանքով ձևավորվում են փոխհարաբերությունների տարբեր ձևեր, որոնց դեպքում երկու տեսակներն էլ, կամ դրանցից մեկը օգուտ են ստանում։



Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, դա նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի: Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ 

Արոմորֆոզներ 
 Էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք: Բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը։

Իդեոադապտացիաներ
Օրգանիզմի այնպիսի փոփոխություններն են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի պայմաններին հարմարվելուն: Համեմատած արոմորֆոզների իդեոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության ու կենսագործունեության մակարդակի ընդանուր բարձրացմամբ:

Ընդհանուր դեգեներացիա
Ազատ ապրող ձևերից շատ տարբերվում է մակաբույծի կենսակերպը։ Մակաբույծների մոտ տեղի է ունեցել կազմավորվածության պարզեցում, ինչի հետևանքը զանազան հարմարանքների առաջացմամբ։ Մակաբույծ կյանք վարողների մոտ կան որոշ օրգաններ, որոնք կորցնում են իրենց իմաստը, հետ են զարգանում և անհետանում։

Գոյության կռիվ
Դարվինն առաջինը հասկացավ գոյության կռվի նշանակությունը էվոլյուցիայի համար։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է։ Դարվինը գտնում էր, որ գոյության կռիվը ոչ թե առանձին էվոլյուցիոն գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար։ Բոլոր կենդանի օրգանիզմները տալիս են բազմաքանակ սերունդ, սակայն բնության մեջ օրգանիզմների անկառավարելի աճ երբեք չի դիտվում։ Գոյություն ունեն օրգանիզմների թվաքանակը կարգավորող և սահմանափակող բազմաթիվ գործոններ։ Դրանցից են՝ բնակլիմայական պայմանները, գոյության կռիվը՝ ինչպես տեսակի ներսում, այնպես էլ տարբեր տեսակների միջև:
 
Միջտեսակային գոյության կռիվ
Տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաների առանձնյակների միջև։ Այն ավելի սուր է ընթանում, եթե տեսակները պատկանում են միևնույն ցեղին, ապրում են նույն էկոլգիական պայմաններում և օգտագործում են սննդի նույն աղբյուրը։ Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են։ Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թռչունների, մակաբույծների և տիրոջ, մշակովի բույսերի և մոլախոտերի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։

Մենդելի առաջին օրենք

Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում: Միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։
Միահիբրիդային խաչասերման առաջին սերնդում առաջացած օրգանիզմների ձևերը բոլորը միմյանց նման են և նման են դոմինանտ ծնողին

Ճեղքավորման օրենք
 Առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ: 
Նուկլեինաթթու 
Բարձրամոլեկուլային օրգանական միացություն, որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ ԴՆԹև ՌՆԹ առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման մեջ։
Պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ՌՆԹ և ԴՆԹ։ Նուկլեինաթթուների մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը և ուրացիլը, իսկ ԴՆԹ-ն կազմում են համապատասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը։
Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։

Կենդանի օրգանիզմի բաղադրություն
Կենդանի օրգանիզմները պարունակում են տերբեր բնույթի քիմիական նյութեր: Կենդանի օրգանիզմներում հայտնաբերվում է երկրի քիմիական տարրերի մեծ մասը:
Բջջի օրգանական նյութեր
Բջջի հիմնական օրգանական նյութերից են սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը: Սպիտակուցների հատկություններից է երկրորդային և երրորդային կառուցվածքը պահպանող թույլ կապերը խախտումը, որը կոչվում է բնափոխում: Որի հետևանքով սպիտակուցը կորցնում է իր հատկությունները:




Aucun commentaire:

Enregistrer un commentaire