Մեդեա


Յասոնը,հին Հունաստանում ճանանչված հերոս էր: Մի օր, նա իր «Արգո» նավով գնում է Կողքիս քաղաք: Յասոնը Կոսքիս գնացել էր ոսկե գեղմ բերելու: Նա ոսկե գեղմին չէր տիրանա, եթե չօգներ կախարդուհի Մեդեան: Կախարդուհին Յասոնին տեսնելու պես սիրահարվում է:
Մեդեան և Յասո ամուսնանում են: Բնակվում են Կորնթոս քաղաքում և ունենում են երկու զավակ: Յասոնը Մեդեայի հետ ամուսնացել էր երախտագիտությունից ելնելով:
Անցավ երկար ժամանակ: Յասոնը մի օր տեսավ Կորնթոսի արքայադստրին տեսավ: Նա մոռացավ ամեն ինչ` իր կնոջը, իր զավականերին և իր տված խոստումները, որ միշտ կսիրեր և հավատարիմ կմնար: Սիրուց կուրացած Յասոնը գնաց արքայի մոտ, որպիսի աղջկա ձեռքը խնդրեր: Արքան զարմացած հարցրեց Յասոնից, որ նա ամուսնացած է, բայց Յասոնը պատասխանեց, որ պատրաստվում է բաժանվել նրանից: Մեդեան իմացավ Յասոնի սիրո մասին: Նա ոչ ուտում էր, ոչ էլ լսում Յասոյի սփոփանքները:
Արքան գիտեր, որ Մեդեան Յասոնից վրեժ կլուծեր, դրա պատճառով Մեդեայից խնդրեղ, որ լքի Կորնթոսը, եթե չգնա, ապա զավակները կմեռնեն: Նա պատասխանեց, որ առավոտյան կգնա, իսկ զավակները կմնամ Յասոնի մոտ: Կրեոնը համաձայանվում է:
Բայց մինչ հեռանալը, Մեդեան ասաց, որ ցանկանում է Գլավքեի հետ ընկերություն անի և նրա համար նվեր է պատրաստել: Մեդեան Գլավքեին մի գեղեցիկ հագուստ և թագ էր ուղարկել: Գլավքեն այդ տեսնելուց հետո, անմիջապես ցանկացավ փոձել: Նա գաղափար չուներ, որ Մեդեան թույնով է պատել ամբողջ հագուստն և թագը: Գլավքեն հագավ հագուստը, իսկ վրայի թույնը վառեց նրան: Հայրը տեսնելով աղջկա մահը, փորձեց նրան գրկել, բայց թույնը քսվում է արքային և նա նույնպես մահանում է: Յասոնն լսում է զավակների ճիչերը: Մեդեան սրով սպանում էր իր զավակներին: Յասոնն ինչքան ծեծում է դուռը, խնդրում է Մեդեային, բայց նա դուռը չի բացում: Վիշապներով երկանիվ կառքը հայտնվեց, քանի որ Մեդեան Հելիոս աստծո թոռնուհին էր:Մեդեան իր զավակների գլուխները դրեց կառքի մեջ և փախավ:


Aucun commentaire:

Enregistrer un commentaire