lundi 21 mai 2018

Քիմիա


Անհատական-հետազոտական աշխատանք

Այլումին (Al)

Այլումինը արծաթափայլ սպիտակ մետաղ է: Քմիական նշանը՝ Al , ատոմային համարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26.98154, պարբերությունը` III, խումբ` երրորդ։ Ալյումինը p–տարր է։
Վալենտային էլեկտրոնները երեքն են։ Օքսիդացման աստիճանը +3 է և 3 վալենտականություն։ Ալյումինի նեյտրալ ատոմի շառավիղը 0.143 նմ է, իսկ Al3+ իոնինը՝ 0.057 նմ։
Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ Մոտ 3 անգամ թեթև է երկաթից և պղնձից։ Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։
Այլումինը ուժեղ վերականգնիչ և շատ ակտիվ մետաղ է։ Թթվածնի մթնոլորտում տաքացված ալյումինն այրվում է՝ արձակելով օքսիդի շիկացած շիթեր: Օդում ալյումինը շատ կայուն է և փոփոխության չի ենթարկվում։ Ալյումինը պատվում է օքսիդի աննշմարելի շերտով, որը պահպանում է մետաղը հետագա օքսիդացումից։ Օքսիդային ամուր թաղանթը թույլ չի տալիս, որ ալյումինը ռեակցիայի մեջ մտնի նաև ջրի հետ։ Ա լյումինը շատ զգայուն է ալկալիների նկատմամբ։ Արդեն սենյակային ջերմաստիճանում լուծվում է ալկալու ջրային լուծույթում՝ անջատելով ջրածին: Կիրառվում է թեթև և ամուր համաձուլվածքների ստացման, ալյումինաթերմիայի, ինչպես նաև կենցաղային իրերի պատրաստման համար։
Բնության մեջ տարածվածությունով ալյումինը գրավում է առաջին տեղը մետաղների մեջ և երրորդ տեղը բոլոր տարրերի մեջ: Ալյումինը մտնում է ահռելի քանակությամբ հանքանյութերի բաղադրության մեջ, գլխավորությամբ ալյումոսիլիկատների և լեռնային ապարների։ Ալյումինի միացություններ պարունակում են գրանիտներըբազալտները, կավը, դաշտային սպաթը։ Չնայած նրան, որ ալյումինը պարունակվում է շատ մեծ քանակությամբ հանքանյութերում և ապարներում, բոքսիտներով հարուստ տեղանքները, որոնք հանդիսանում են ալյումինի գործարանային ստացման հիմնական հումք, բավականին հազվադեպ են հանդիպում։ Միկրոէլեմենտների տեսքով ալյումինը առկա է կենդանիների և բույսերի հյուսվածքներում։

Մետաղների ընդհանուր բնութագրումը
«Մետաղ» բառը ծագել է հունական մետալոն արմատից, որը նշանակում է «հանք»: Հին դարերից արդեն մարդկությանը հայտնի է եղել յոթ մետաղ:
Մետաղները տարբեր գույների են: Արտադրության ոլորտում դրանք պայմանականորեն բաժանվում են սև  և գունավոր մետաղների:  Սովորական պայմաններում բոլոր մետաղներին, բացի սնդիկից հատուկ է պինդ ագրեգատային վիճակը, սակայն դրանց կարծրություններն ու հալման ջերմաստիճանները տարբեր են:

Ատոմի կառուցվածքը
Մետաղական տարրի ատոմ կազմված է դրական լիցքավորված միջուկից` պրոտոններից և նեյտրոններից և  նրա շուրջը արագ պտտվող բացասական լիցքավորված էլեկտրոններից։ Պրոտոնի և էլեկտրոնի լիցքերը մեծությամբ հավասար են, ատոմում նրանց թիվը հավասար։ Մետաղական տարրերի ատոմները ունեն նվազագույն թվով վալենտային էլեկտրոններ՝ առավելապես 1 և 2, հազվադեպ՝ 3։ Թույլ վալենտային էլեկտրոնները պոկվում են ատոմից՝ մետաղի հեղուկ կամ պինդ վիճակում, և նորից միանում նրանցից որևէ մեկին։ Ինչքան մեծ է ազատ էլեկտրոնները, ավելի է արտահայտված տարրի մետաղական հատկությունները։ Ազատ էլեկտրոնների այդ ամբողջությունը կոչում են էլեկտրոնային գազ։

Մետաղների դիրքը քիմիական տարրերի պարբերական համակարգում
Քիմիական տարրերի դասակարգումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է: Օրինակ ` ալյումին (Al) և ցինկ (Zn) տարրերը մետաղներ են, բայց դրանց առաջացրած օքսիդներն ու հիդրօքսիդներն օժտված են և՛ թթվային, և՛ հիմնային հատկություններով:

Իսկ գերմանիում (Ge) տարրն իր հատկություններով ավելի մոտ է ոչ մետաղներին: Իսկ օրինակ, սիլիցիումը (Si), արսենը (As) և աստատը (At) ցուցաբերում են որոշ մետաղական հատկություններ

Մետաղական քիմիական կապը
 Ատոմների միջև կապն իրագործվում է դրանց էլեկտրոնների փոխազդեցությամբ, հետևաբար քիմիական կապի տեսությունը պետք է լինի էլեկտրոնային տեսություն։ Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն ուսմունքներից է:
Մետաղային կապը ապատեղայնացված կապ է, գործում է ոչ թե երկու կամ իր շուրջը գտնվող մի քանի ատոմների, այլ մետաղի կտորի բոլոր ատոմների միջև։ Մետաղային կապին բնորոշ է մետաղական բյուրեղացանցը, որի հանգույցներում մետաղի դրական իոններն են՝ շրջապատված ազատորեն տեղաշարժվող վալենտային էլեկտրոններով։ Մետաղային կապին և մետաղային բյուրեղացանցին բնորոշ են պլաստիկությունը, լավ էլեկտրա– և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլը։

Մետաղների ֆիզիկական հատկությունները
Մետաղի դրական իոնների և ընդհանուր էլեկտրոնային ամպի փոխազդեցությամբ պայմանավորված կապն էլ անվանում են մետաղական:
Բյուրեղավանդակի յուրահատուկ կառուցվածքը պայմանավորում է մետաղների կարևոր բոլոր ֆիզիկական հատկությունները՝ գույնը, կարծրությունը, հալման ջերմաստիճանը,  խտությունը, էլեկտրահաղորդականությունը և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլն ու անթափանցիկությունը, պլաստիկությունը:

Մետաղները տարբեր գույնի են: Արտադրության ոլորտում դրանք պայմանականորեն բաժանվում են սև և գունավոր մետաղների:







lundi 14 mai 2018

Աստղագիտություն

Աստղագիտությունը հնագույն գիտություններից է: Գիտնականները բոլոր հնագույն քաղաքակրթություններում հայտնաբերել են աստղագիտական գործունեության հետքեր: Գիտությունը կապված է տիեզերքի, երկնային մարմինների և նրանց հետ կապված երևույթների մասին:
Շումերները կատարել են երկնքի կանոնավոր դիտումներ և գիտեին աչքին տեսանելի հինգ մոլորակ: Նաև կազմել են լուսնաարեգակնային օրացույցը դեռ մ.թ.ա երրորդ հազարամյակում: Աստղագիտությունը Հին Հունաստանում բարձր զարգացման է հասել մ.թ.ա յոթից վեցերրորդ դարերում:
Որպես հեռավորության չափման միավոր` արեգակնային սահմաններում, ընդուված է մեկ աստղագիտական միավորը` 1 ա.մ., որը հավասար է Երկիր Արեգակ միջին հեռավորությանը: Լուսատարի ու պարսեկ միավորներով արտահայտում են մինչև աստղեր հեռավորությունները: տեսանելի աստղային մեությունը նշանակում ենք «m» տառով: Դա գրվում է, որպես մեծություն արտահայտող թվի ցուցիչ: Աստղից Երկիր հասնող լուսային էներգիայով բնութագրվում է տեսանելի աստղային մեծությունը: Առաջին աստղադիտակը ստեղծվել է 1609 թվականին Գալիլեո Գալիլեյի կողմից: Աստղադիտակը օգնում է հայտնաբերել և ուսումնասիրել երկնային թույլ օբյեկտները, ինչպես նաև խոշորացնում է դրանց պատկերները:
Մարդիկ անզեն աչքով երևացող աստեղերը մտովի բաժանել են խմբերի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունների թիվը 88-ն է, 60-ը երևում են ՀՀ-ի տարածքից: Որոշ համաստեղություններ լավ երևում են ձմռանը, մյուսները ` ամռանը, իսկ որոշները ` գարնանը և աշնանը: Խավարածիր անվանում են Արեգակի անցած ուղին մեկ տարում: Այն անցնում է 12 համաստեղություններով: Համստեղությունների այդ խումբը կոչվում է Կենդանակերպ (Զոդիակ):
Տիեզերքի ամենահանելուկային օբյեկտները սև խոռոչներն են: Սև խոռոչների ձգողական դաշտը այնքան ուժեղ է, որ այնտեղից ոչինիչ չի կարող դուրս գալ, ոչ ճառագայթում, ոչ մասնիկներ, քանի որ բնության մեջ ոչինչ չի կարող շարժվել լույսի արագությունից մեծ արագությամբ:
Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայում: Հայաստանում ասում են Հարդագողի Ճանապրհ: Ծիր Կաթինն անզեն աչքով իրարից չտարանջատվող անթիվ աստեղերից բաղկացած համակարգ է: Մեր գալակտիկան կողից երևում է որպես 100 հազար լուսատարի տրամագծով ոսպանման մի սավառակ: Եթե այդ սկավառակին նայենք վերևից, ապա կտեսնենք, որ պարուրաձև է:

mercredi 11 avril 2018

Անառակ որդու վերադարձը


Մի մարդ երկու որդին ուներ: Մի օր որդիներից կրտսերը եկավ հոր մոտ ու ասաց, որ արդեն ինքը չափահաս է և ցանկանում է տեսնել աշխարհը, թող հայրը բաժանի իր ունեցվածքը և տա նրան: Սկզբում հայրը տխուր էր, չէր ցանկանում, որ իր տղան գնար: Բայց մի օր, կանչեց որդիներին ու իր ունեցվածքը բաժանեց տղաների միջև: Կրտսեր տղան վերցրեց ամեն ինչ և գնաց ուրիշ երկիր: Ծնողներից հեռու գտնվելով, նրանց տիրապետության տակ չլինելով, տղան անխնա ծախսում էր իր գումարը խնջույքներում: Արդեն մի դրամ էլ չուներ, ոչ էլ ինչ-որ արհեստ կամ մասնագիտություն: Տղան նման չէր առաջվա երիտասարդին: Նրա շորերը պատռված էին, կոշիկներն էլ մաշված: Սրա-նրա տանը բանվորություն էր անում, որ կարողանար գումար հավաքել մի կտոր հացի համար: Այդ ծանր վիճակը նրան ուշքի բերեց: Տղան սկսեց մտածել, որ նրա հայրը ամեն ինչ ունի, իսկ ինքը այստեղ սովամահ է լինում: Մտածեց ու որոշեց գնալ հոր մոտ: Հայրը հեռվից տեսավ որդուն: Վազելով եկավ դեպի նրան ու փաթաթվեց: Հոր աչքերից արցունքներ էին թափվում: Որդին աղաչեց և ասաց, որ արժանի չի նրա որդին լինելու: Բայց հայրը, չբարկացավ որդու վրա: Կանչեց ծառաներին և ասաց, որ մաքուր հագուստ ու մույկ բերեն: Ախորից ամենագեր եզին հանեն ու մորթեն: Ուրախություն էր տանը: Այդ պահին նաև վերադարձավ ավագ որդին: Այդ ուրախությունը տեսնելով, ծառայից հարցրեց, թե ինչ է պատահել: Իմանալով, որ իր կրտսեր եղբայրը վերադրաձել է չմտավ ուրախության սրահը: Հայրը տեսավ ավագ որդուն, մոտեցավ նրան: Տղան հորը ասաց, որ նրա միշտ կատարել է իր հրամանները: Բայց, նրա համար երբեք մի եզ մոթած չկա, իսկ իր եղբայրը ամբողջովին մատնել է նրա ունեցվածքը: Հայրը պատասխանեց, որ մի դժգոհի, դրամը ձեռքի կեղտ է, կլվացվի կանցնի: Ուրախ լինենք, որ եղբայրդ տուն է վերադարձել:

mercredi 4 avril 2018

Մեդեա


Յասոնը,հին Հունաստանում ճանանչված հերոս էր: Մի օր, նա իր «Արգո» նավով գնում է Կողքիս քաղաք: Յասոնը Կոսքիս գնացել էր ոսկե գեղմ բերելու: Նա ոսկե գեղմին չէր տիրանա, եթե չօգներ կախարդուհի Մեդեան: Կախարդուհին Յասոնին տեսնելու պես սիրահարվում է:
Մեդեան և Յասո ամուսնանում են: Բնակվում են Կորնթոս քաղաքում և ունենում են երկու զավակ: Յասոնը Մեդեայի հետ ամուսնացել էր երախտագիտությունից ելնելով:
Անցավ երկար ժամանակ: Յասոնը մի օր տեսավ Կորնթոսի արքայադստրին տեսավ: Նա մոռացավ ամեն ինչ` իր կնոջը, իր զավականերին և իր տված խոստումները, որ միշտ կսիրեր և հավատարիմ կմնար: Սիրուց կուրացած Յասոնը գնաց արքայի մոտ, որպիսի աղջկա ձեռքը խնդրեր: Արքան զարմացած հարցրեց Յասոնից, որ նա ամուսնացած է, բայց Յասոնը պատասխանեց, որ պատրաստվում է բաժանվել նրանից: Մեդեան իմացավ Յասոնի սիրո մասին: Նա ոչ ուտում էր, ոչ էլ լսում Յասոյի սփոփանքները:
Արքան գիտեր, որ Մեդեան Յասոնից վրեժ կլուծեր, դրա պատճառով Մեդեայից խնդրեղ, որ լքի Կորնթոսը, եթե չգնա, ապա զավակները կմեռնեն: Նա պատասխանեց, որ առավոտյան կգնա, իսկ զավակները կմնամ Յասոնի մոտ: Կրեոնը համաձայանվում է:
Բայց մինչ հեռանալը, Մեդեան ասաց, որ ցանկանում է Գլավքեի հետ ընկերություն անի և նրա համար նվեր է պատրաստել: Մեդեան Գլավքեին մի գեղեցիկ հագուստ և թագ էր ուղարկել: Գլավքեն այդ տեսնելուց հետո, անմիջապես ցանկացավ փոձել: Նա գաղափար չուներ, որ Մեդեան թույնով է պատել ամբողջ հագուստն և թագը: Գլավքեն հագավ հագուստը, իսկ վրայի թույնը վառեց նրան: Հայրը տեսնելով աղջկա մահը, փորձեց նրան գրկել, բայց թույնը քսվում է արքային և նա նույնպես մահանում է: Յասոնն լսում է զավակների ճիչերը: Մեդեան սրով սպանում էր իր զավակներին: Յասոնն ինչքան ծեծում է դուռը, խնդրում է Մեդեային, բայց նա դուռը չի բացում: Վիշապներով երկանիվ կառքը հայտնվեց, քանի որ Մեդեան Հելիոս աստծո թոռնուհին էր:Մեդեան իր զավակների գլուխները դրեց կառքի մեջ և փախավ:


dimanche 11 mars 2018

Աբգար թագավոր


Աբգար թագավորի իշխանները Հռոմ էին գնացել: Պատական գործեր ունեին այնտեղ: Այդ գործերը ավարտելուց հետո նրանք գնացին Երուսաղեմ, որ Քրիստոսին տեսնեն: Նրանք տեսան Քրիստոսին և ապշած վերադարձան: Նրանք թագավորին ասում էին, որ Քրիստոսը հրաշքներ է գործում, մահացածներին կյանք է տալիս: Եվ պատմում էին, որ Քրիստոսին հրեաները հալածում էին: Աբգար թագավորը այդ ամենը լսելուց հետո ասաց, որ ինքը կամ Աստվածն է, կամ էլ Աստծո որդին: Սովորական մարդ չի կարող այդպիսի բաներ անի: Աբգարը ասում է, որ ով չընդունի Քրիստոսին, նրան մահ կսպառնա: Հրամայեց դպրիրն կանչել, որովհետև  պետք էր նամակ գրել Քրիստոսին: Դպիրը ներկայացավ Աբգարին, գրիչի և թղթի հետ: Աբգարը դպիրին ասեց որ նամակում գրի, թե`
  -
Ես` Աբգարս ողջունում եմ քեզ և գիտեմ, որ կույրերին կարողանում ես օգնելմ որպեսզի նրանք տեսնեն: Հաշմանդամներին օգնում ես, որ քայլեն, հիվանդություն ունեցողներին բուժում ես: Խնդրում եմ քեզ, որ գաս և ինձ բուժես, Նամակը տանողները տեսան Քրիստոսին Երուսաղեմում, նա չեկավ, բայց նամակ գրեց Աբգարին, Ով ինձ տեսնում է, չի հավատում իսկ ով չի տեսնում հավատում է:Այդպես է գրված իմ մասին, ես կուղարկեմ քեզ մոտ իմ աշակերտներից մեկին, որպեսզի նա քեզ բուժի:Հայաստան եկավ Քրիստոսի առաքյալներից մեկը` Թադեոսը:Նա եկել էր բժշկելու և քարոզելու: Աբգարը ասեց, որ սա Հիսուսի առաքյալն է և նրան ներս թողնեն։Նա այնպես մտավ, որ Աբգարի երեսին տեսիլք երևաց, այդ հրաշքը չտեսան իշխանները:Նա ասում էր, որ եթե հավատաս Հիսուս Քրիստոսին, քո սրտի ուզածները կկատարվեն:Նա հավատացել էր և կատարվել էր
Թադեոսը ամբողջ քաղաքով քարոզում էր քրիստոնեությունը:Բոլորը նրան հավատացին, մկրտվեցինև բժշկվեցին, ամենաառաջինը Աբգարը:Ամեն ոչ Քրիստոնեական իր ոչնչացվում էր:Ոչ ոք իր կամքին հակառակ չէր դառնում քրիստոնյա, բայց հավատացյալների թիվը ամեն օր ավելանում էր: Երբ Աբգարը մահացավ, նրա երկիրը բաժանվեց երկու մասի, երկուսն էլ կառավարում էին նրա որդիները և նրանցից ոչ մեկ քրիստոնեությանը համաձայնություն չտվեցին:Նրանք նույնիսկ սպանում էին առաքյալներին:






mercredi 7 mars 2018

Ջրհորի մոտ

Ջրհորի մոտ

Այդ դեպքը կատարվել է Առաջին Համաշխարհայինի ժամանակ: Ավստրալիայի կողմերն էին: Ամբողջ օրը կռվում էին ավստրալացիների հետ, բայց մնում էինք նույն դիրքում: Բացի դրանից շոգ էր, ու բոլորը ահավոր ծարավ: Մի տակառ կա, որի շնորհիվ ամբողջ զորամասի մարդիկ ջուր էին խմում: Հանկարծ մի օր այդ տակառի ջուրը ավարտվեց: Բոլորի բերանները չորացել էր: Ավստրալացիների ու նրանց դիրքերում մի ջրհոր կար: Ծարավ մարդիկ այդ ջրհորին նայում էին այնպես, ինչպես սոված մարդը հացին: Ջորը մոտներս է, բայց մենք այսպես ծարվան ենք, մի զինվոր ասաց: Մի կտրիչ լիներ, որ մեզ համար ջուր բերեր: Մի զինվոր ասեց, թե կատակը մի կողմ, եկեք փորձենք: Թղթերի վրա անուններ գրեցին ու գցեցին գլխարկի մեջ, վիճակ արեցին: Մի զինվորի ընկավ իր անունը: Նա վախենում էր, և մտածում էր, որ այս երկու տարվա մեջ չի մահացել հիմա պետք է ջուր բերելուց մահանա: Բայց նա ոչինչ չասեց, քանի որ չէր ուզում ցուցաբերել իր վախկոտութույունը: Սողեսող գնում էր: Բարձր խոտերով էր շրջապատված տարածքը և մտածեց, որ միգուցե ավստրալացիները չեն տեսնում նրան: Հասավ ջրհորի մոտ: Հանգստացավ, բայց հասկացավ որ ջրհորից ջուր հանելը ավելի բարդ է: Զինվորը միայն իր թաշկինակի մասին էր մտածում: Հանեց, և սկսեց թափ տալ: Ջուր հանեց և նորից թաշկինակը թափ տալով վերադարձավ դիրքեր: Հետ նայեց ու տեսավ, թե ինչպես էին ավստրալացիները ծիծաղում նրա վրա: Մի վեց հոգի խմեց այդ ջուրը և նորից պրծավ: Զինվորին ասեցին, թե էլի գնա: Բայց նա մտածում էր, այս մի անգամը թողեցին, բայց երկրորդ անգամ չեն թողնի: Մեկ անգամ էլ գնացել: Ավստրալացիները նորից նույն ձև վարվեցին: Մեկ էլ նրանք նկատեցին, որ ինչ որ ավստրալացի էր մոտենում իրենց զորամաս: Սպիտակ թաշկինակը թափ տալով և ձեռքին էլ մի աման: Տղերքը խմբով գնացին ջուր բերելու: Ջրհորի մոտ բոլորը խառնվել էին իրար: Ավստրալացիները նրանց հաց էին տալիս, նրաք ծխախոտ էին տալիս: Ընկերացել էին, ավստրալացիները ասում էին «գուդ, գուդ» իսկ մենք «խարաշո, խարաշո»: Վերադարձան դիրքեր: Այդ ամենից հետո էլ չգիտեին ինչպես պատերազմեին իրար հետ: Մտածեցին, եթե դիմացինները տեսած չլինեն, ապա պետք չի կռվել: Եվ հանկարծ լսվեց կրակեք:



mercredi 7 février 2018

Զղջում

Ձմռան մի գիշեր էր: Վեդիի գյուղերից մեկում մի որսորդի էին հյուր ընկալել: Որսորդը տխուր մի մարդ էր: Այտը կապած: Հյուրասիրվելուց հետո նրանից հարցրեցին, թե ինչ է պատահել նրա երեսին: Տանտերը միանգամից հանեց դեմքի վիրակապը: Նրա աչքը չկար: Դրա տեղը միայն երևում էին ոսկորները: Անհարմար լռությունը շեղելու համար տանտերը սկսեց խոսել: Նա պատմում էր որ, որսորդություն շատ էր սիրում և մի օր հրացանը ձեռքին վազում էր աղվեսի հետևից: Ու հանկարծ նա ընկավ մի փոսի մեջ: Շատ էր տանջվում, ցանկանում էր դուրս գալ այդ փոսից, բայց չկարողացավ: Նա շարունակում էր պատմել, որ այդ փոսի մեջ օձ նկատեց: Օձ չէր, այլ մի վիշապ էր: Վախից քարացել էր: Չգիտեր ինչ աներ: Օձը անդադար նայում էր որսորդին: Հետո սկսեց շարժվել դեպի որսորդը: Նայեց, նայեց, իսկ հետո ամբողջ մարմնով փաթաթվեց նրան: Որսորդը մտածեց, որ օձին իր մարմնի ջերմությունն էր դուր եկել: Սարսափից դեռ քարացած մնացել էր, բայց հիշեց, եթե օձին չնեղացնես, նա կբարեկամանա քեզ հետ: Օձը քնեց: Երբ արթնացավ, սկսեց անդադար նայել որսրոդին: Իսկ հետո ձեռքը լիզեց: Որոսորդը վախվխելով շոյեց օձին: Կեսօրի մոտ, օձը սողաց փոսից դուրս: Որսրոդը կրկին փորձեց դուրս գալ, բայց չկարողացավ: Մեկ ժամ անց նա ձայն լսեց: Օձը վերադարձավ մի նապաստակ բերանի մեջ: Որսը գցեց իր դիմաց: Օձը որսորդին հասկացնում էր, որ կեր այս նապաստակը: Սկզբում մտածեց, եթե չոր խոտերից կրակ անի, որ նապաստակը խորովի, ապա օձը կարող է ուրիշ բան մտածել: Նա մեկ օր սպասեց, երբ օձը դուրս եկավ փոսից նա խորովեց նպաստակը: Կեսը նա կերավ, կեսն էլ օձի համար պահեց: Նրա համար օձը երեք օր միս էր բերում, բայց արդեն ծարավ էր: Օձը տեսնում էր թե որսորդը ինչպես է, լացում: Նայեց նայեց, ու սողաց դեպի որսրոդը: Պոչից բռնվեցի ու թափով որսորդին դուրս հանեց այդ փոսից: Ու հասցրեց դեպի գյուղը: Արդեն մեկ ամիս էր անցել: Օձ հավաքողները լսելով որսորդի պատմությունը գյուղ էին եկել: Նրանք իրենից հարցրեցին օձի տեղը,  բայց սկզբում որսրոդը ոչինչ չասեց: Իսկ հետո գումար առաջարկեցին և որսրոդը գայթակղվեց:
Այդ կենդանուց ամաչում էր: Նա թաքնվեց թփերի մեջ, որպիսի օձը նրան չտեսնի: Օձին բռնեցին և փակեցին երկաթյա մի վանդակում: Օձը նկատում է որսորդին, ֆշշցնում ու թքում է որսրոդի երեսին: Դրանից հետո նրա դեմքի միսը սկսեց փթել ու թափել:

Օձի դեմքը դեռ չի մոռացել: Երևի օձն էլ նրան է հիշում և մտածում է, որ նա մարդ չէր, նրան գումարի դիմաց  ծախեց: 

mercredi 31 janvier 2018

Դանկոյի սիրտը


Դարեր առաջ տափաստանում ուժեղ և համարձակ մարդիկ էին ապրում: Տափաստանը շրջապատված էր անանցանելի անտառներով:
Մի օր Տափաստան եկան ուրիշ ցեղեր: Եվ նրանք բնիկներին քշեցին անանցանելի անտառի խորքերը: Անտառը զուրկ էր արևի ճառագայթներից: Այնտեղ կար նեղած ճահիճներ և նույնիսկ առաջ գնալու ճանապարհ չկար: Մարդիկ այդ պայմաններից սկսում էին մահանալ: Կարոտ լույսին և մաքուր օդին նրանք սկսեցին նեղվել: Եվ որոշեցին գնալ թշնամու ոտքը: Բայց նրանց մեջ մի խիզախ երիտասարդ կար: Նրա անունը Դանկո էր: Դանկոն ասաց, որ ինքը կարող է մարդկանց օգնել ճիշտ ճանապարհը գտնել: Մարդիկ համաձայնվեցին և ճանապարհ ընկան: Ծառերի ճյուղերը իրենց ճանապարհը դժվարացնում էր: Բայց Դակոյին դա չէր խանգարում: Նա հպարտ քայլում էր: Եվ հանկարծ անտառում փոթորիկ սկսվեց: Անտառը ավելի մռայլացավ: Մարդիկ խուճապի էին մատնվել և մեղադրում էին Դանկոյին այդ ամենի համար:  Նրանք շրջապատեցին Դանկոյին և ասում էին, որ Դանկոն նրանց կորցրեց այդ անտառի մեջ: Դակոն նյարդայնացավ: Նրան ավելի շրջապատեցին: Եվ այդ պահին Դակոն պատրեց իր կրծքավանդակը ու հանեց իր սիրտը: Սիրտը պահեց գլխից վեր: Արևից պայծառ սիրտ ուներ և ամբողջ անտառը լուսավորվեց: Մարդիկ զարմացել էին: Դակոն շարունակեց իր ճանապարհը և մարդկանց հասրեց լուսավոր և մաքուր օդով մի վայր: Հպարտորեն ժպտալուց հետո նա ընկավ և մահացավ: Իսկ նրա սիրտը իր կողքին դեռ վառվում էր:

jeudi 25 janvier 2018

Հարսանեկան արարողության ավանդություններն և ծեսերը


Շատ զույգեր իրենց հարսանեկան արարողության ավանդույթները վերցնում են այլ հավատքներից և մշակույթներից: Կարող եք բերված օրինակներից ինչ-որ մեկը վերցնել ձեր հատուկ օրվա համար:
Միասնական մոմավառությունը
Քրիստոնեկան շատ արարողություններում, հարսի ծնողները մոմ են վառում այնուհետև փեսայի ծնողները վառում են մյուսը: Հարսն և փեսան օգտագործում են այդ երկու մոմերը, որպիսի վառեն երրորդը, ավելի մեծ մոմ իրենց համար: Այս ծեսը ներկայացնում է երկու ընտանիքների միավորումը մի սիրով, որը վառվում է պայծառ ինչպես բոցը:
Փեսացուի թռիչքը
Աֆրո-ամերիկացի զույգերը ի նշան իրենց նախնիների հարգանքի երբեմն ընտրում են ժապավենագործ ցախավելի վրայով ցատկելու ծեսը:Սա մի ծես է, որը ստեղծվել է ստրակիտարական ժամանակներում, երբ ստրուկների նիջև ամուսնությունը ապօրինի էր:
 
Նշանադրություն
Այս ծիսակատարությունը ծագել է Մեծ Բրիտանիայում հեթանոսական ժամանակներում: Հարսն ու փեսան ժապավենով միասին կապում են իրենց ձեռքերը, խորհրդանշելով իրենց կյանքի միացումը: Այսօր, շատ ձույգեր դա անում են մատանիների փոխանակումից առաջ կամ հետո:
·         Նոր ավադույթը հիմնված են հնի վրա

·         Ոչ կրոնական վայրում նստելու համար,  նստատեղերը դասավորում են շրջանաձև փոխարենը ունենալով երկու կողմեր  և այստեղ  բարձրաձայնում ես քո խոստումները շրջապատված ընկերներով և ընտանիքի  անդամներով:

mercredi 24 janvier 2018

10 փաստ տիեզերքի մասին


1) Մեկ միլիոն Երկիր մոլորակ կարող է տեղավորվել արևում: Արևը համարվում է միջին չափի աստղ:

2) Տարիներ շարունակ ենթադրվում էր, որ Երկիրը միակ մոլորակն էր մեր արեգակնային համակարգում, որ ունի ջուր: Բայց վերջերս Նասա-ն ապացույցեց, որ Մարս մոլորակի վրա նույնպես ջուր կա:

3) Գիսաստղերը արեգակնային համակարգի ստեղծումից մնացած մնացորդներ են, իսկ արեգակնային համակարգի ստեղծումը եղել է մոտավորապես 4.5 բիլիոն տարի առաջ: Գիսաստղները կազմված են ավազից, ածխաթթու գազից և սառույցից:

4) Դուք չեք կարող քայլել Յուպիտերի, Նեպտունի, Սատուրնի կամ Ուրանի վրա, քանի որ նրանք չունեն կոշտ մակերես:

Նախագծային իմ առօրյան

Ողջյուն: Ես Անուշն եմ՝ «Տեխնովացիա Հայաստան 2018»-ի կրթահամալիրյան խմբի մասնակիցներից մեկը: Նախագծի նպատակն է ստեղծել բջջային հավելված, որը կլուծի համայնքային որևէ խնդիր։ Հավելվածի միջոցով երիտասարդները մեծ ակտիվություն կցուցաբերեն հանրությանը: Մեր հավելվածի անունն արդեն որոշել ենք՝ «Bee Young Expert» և նաև արդեն ունենք հետաքրքիր լոգո: Հիմա մի քանի բառով ներկայացնեմ մեր հավելվածը
Հավելվածը նախատեսված է տասնվեցից քսանհինգ տարեկանների համար։ Այս բջջային հավելվածի շնորհիվ երիտասարդները կարող են աշխատել՝ դրանով օգտակար լինել իրենց ընտանիքներին, հասարակությանը, ու ամենակարևորը՝ ստանալ ինքնուրույնություն։ Հավելվածում գրանցվելուց հետո արդեն կարող եք ընտել կամավորական, հանրօգուտ աշխատանքներ։ Այս աշխատանքների շնորհիվ ձեռք ենք բերելու աշխատանյքաին փորձ։ Բացի այդ հավելվածում կպատրաստենք այնպիսի ֆունկցիա, որ հետագայում բարեխիղճ աշխատած երիտասարդները կստանան գովեստի աստղիկներ։

Հայաստանում պատանիները տեղյակ չեն հանրօգուտ, կամավորական աշխատանքների մասին։ Եվ մեր հավելվածը կլուծի նաև այդ խնդիրը։ Իսկ Հայաստանում կան շատ լավ կազմակերպություններ, որոնք շատ օգտակար են մեր տարեկիցների համար։ Մենք՝ երիտասարդներս, պետք է լինենք ակտիվ մեր հասարակության մեջ։ 

lundi 8 janvier 2018

Մեկնարկեց հունվարյան ուսումնական ճամբարը


Բարև ձեզ, մենք Ավագ դպրոցի այսօրվա լրատվության պատասխանատուներն ենք` Եվան և Անուշը: