Երջանիկ արքայազնը (փոխադրություն)

Քաղաքից վեր, երկնասլաց պատվանդանի վրա կանգնած էր երջանիկ արքայազնի արձանը: Ամբողջությամբ պատված էր ոսկու թերթերով: Մի ծիծեռնակ գիշերը քաղաքի վրայով թռչում էր: Նրա ընկերերները վեց շաբաթ առաջ չվել էին Եգիպտոս:  Ծիծեռնակը սիրահարված լինելով մի եղեգնիի, ուշացել էր և չէր հասցրել թռչել նրանց հետ: Ընկերերներին հասնելու համար ծիծեռնակը մի ամբողջ օր թռավ և գիշերը որոշեց մնալ քաղաքում: Ծիծեռնակը կանգ առավ արքայազնի արձանի ոտքերի մոտ: Երբ գլուխը դրեց թևի տակ, որպիսզի քնի, ջրի մի կաթիլ ընկավ վրան: Հետո երկրորդ կաթիլը, երրորդ կաթիլը: Նայեց երկնքին,ամպի կտոր չկա, բայց անձրևում էր: Նայեց ու տեսավ, որ  արքայազնի աչքերից կաթիլները գլորվում էին ոսկյա այտերից ցած: Արքայազնից հարցրեց, թե ինչու է լաց լինում: Արքայազնը պատասխանեց, որ երբ նա մարդկային սիրտ ուներ, չգիտեր` արտասունքն ինչ բան է: Ապրում էր պալատում, պալատից դուրս չգիտեր ինչ կար: Նա շարունակում է պատմել, որ իր կանգնած տեղից տեսանելի է ամեն ինչ: Մի աղքատիկ տնակ է տեսնում: Պատուհանի մոտ նստած էր կին: Կինը ծեր էր, կնճիռներով, ձեռքերը կոշտացած, ասեղներով ծակծկված: Այդ կինը թագուհու զգեստի համար ծաղիկներ էր կարում: Սենյակի անկյունում նրա հիվանդ տղան էր պառկել: Նա ջերմում էր և նարինջ էր ցանկանում: Արքայազը ծիծեռնակից խնդրում է, որ իր սուրհանդակը դառնա: Բացատրեց, որ նա տեղից չի կարողանում շարժվել և ցանկացավ, որ իր աչքի շափյուղներից մեկը վերցնի և հասցնի այդ ընտանիքին: Ծիծեռնակը ասաց, որ նրան սպասում են Եգիպտոսում, բայց չմեռժեց արքայազնին: Նա թռավ, հասավ աղքատ ընտանիքին: Շափյուղը դրեց մատնոցի կողքին և վերադարձավ: Ծիծեռնակը կիսվեց, որ շատ տարօրինակ է, որ չի մրսում այս ցրտին: Արքայազն պատասխանեց, որ բարի գործ է կատարել:
Հոջորդ գիշերը արդեն լիալուսին էր: Ծիծեռնակը ցանկացավ գնալ, բայց արքայազն խնդրեց, որ այս գիշերն էլ մնար նրա հետ: Պատճառաբանեց, որ քաղաքի ծայրի ներքևի հարկում մի երիտասարդ է տեսել: Նա ցանկանում է աշխատել, բայց սառել է: Նա խնդրեց, որ աչքի մյուս շափյուղն էլ կտուցով հաներ և հասցներ այդ երիտասարդին: Ծիծեռնակը ասաց, որ նրա ընկերները արդեն բույն են հյուսել, նա անկարող է: Ծիծեռնակը այս գիշերն էլ մնաց և կատարեց արքայազնի խնդրանքը: Վերադառնալով, նա նկատեց, որ արքայազն արդեն  կույր է: Որոշեց այլևս Եգիպտոս չգնար: Արքայազն կույր լինելով, չէր տեսնում, թե ինչ է կատարվում քաղաքում: Խնդրեց, որ ծիծեռնակը թռչի քաղաքով և տեսնի ում է օգնություն պետք: Նա ասաց, որ իր վրայի ամբողջ ոսկին թերթ առ թերթ բաժանի մուրացկաններին և անապահով ընտանիքներին:
Եվ ծիծեռնակը թերթ առ թերք պոկեց: Հասրեց ոսկու կտորները բոլորին: Արքայազնը խամրեց ու գորշ տեսք ստացավ:

Մի օր էլ առատ ձյուն տեղաց: Ցրտի պատճոռով ծիծեռնակը չդիմացավ: Այքարազնին սիրելով` չէր լքել նրան: Անշնչացած ընկավ արքայազնի ոտքերի տակ: Եվ այդ պահին ինչ որ ճարճատյուն լսվեց: Արքայազնի կապարե սիրտը ճաքեց և երկու կես եղավ: Աշխարհում իսկապես ցուրտ էր... 

Aucun commentaire:

Enregistrer un commentaire