mercredi 25 octobre 2017

Չքնաղ Շահանդուխտը

Աղվանքի գահերի իշխան Վարազ Տրդատը մի դուստր ուներ: Դստեր անունը  Շահանդուխտ էր: Նրա չքնաղ գեղեցկությունը զարմանք էր պատճառում բոլորին: Մի օր Շահանդուխտին հարս խնդրեցին Թորգոմյան ընտանիքից: Նա դուրս գալով հայրենի աշխհարից, ուղևորվում է իր նոր բնակավայրը: Անցնում էր քարքարոտ վայրերով:  Երբ նազելիին ուղեկցող խմբով անցնում էին ժայռի գլխով, հանկարծ նրանց վրա հարձակվեցին ահասուռ կերպարանքով զինյալները: Իսմայելացիները Շահանդուխտի գեղեցկության պատճեռով ցանկացան հափշտակել նրան: Նրանք սրերը քաշած կոտորեցին հեծելագունդը:
Թե ինչպես այդ ամենը պատահեց, Շահանդուխտի գրված նամակում պատմել էր նա: Ասում էր, որ ավելի լավ էր նա մահանար, քան այլազգիների ձեռքով կորել: Եվ նա հեծնում է իր ձին, խաչակնքվում  և քարաժայռից թռչում: Բարեբախտաբար, Շահանդուխտը և ձին իջնում են ձորի խոր-խորատը: Շահանդուխտը որոշեց այստեղից երբեք դուրս չգար: Շինեց մի մատուռ, որտեղ ապրեց իր ամբողջ կյանքը: Ծնողները և Թորգոմյան ընտանքիը շատ խնդրեցին, որ Շահանդուխտը վերադառնար, բայց նա չցանկացավ: Կանչեց նա եպիսկոպոսին և տվեց իր ամբողջ ունեցվածքը, որպիսզի բաժաներ կարիքավորներին: Շահանդուխտը ապրելով երեսուն տարի` մահանում է: 

Տաթևի վանքի ճիշտ դիմացը` ձորի վրա, կախված է մի քարաժայռ: Ասում են, որ դա այն քարաժայռն է, որի վրայից թռել էր Շահանդուխտը: Այդ տեղից էլ քարաժայռը անվանվում է «Շահանդուխտի քար» :

mercredi 11 octobre 2017

Հայկ և Բել (փոխադրություն)



Հայկը գանգուր մազերով, հաստ բազուկներով, վառվռուն աչքերով մի քաջ տղամարդ  էր: Հայկը չցանկացավ այլևս ենթարկվել Բելին: Մի օր նա հավաքում է ծառաներին, ընտանիրքներին և հեռանում է: Նրանք գնում են, հասնում են մի լեռան ստորոտ և բնակվում են այդտեղ: Ստորոտի այդ հատվածը անվանում է Հայք: Նաև շինում է մի գյուղ և անունն էլ դնում Հայկաշեն: Հայկը ապրում էր շատ խաղաղ, ոչ մեկին ոչ մի վատություն չէր անում: Բայց Բելը գիշերները չէր կարողանում քնել և ամբողջ օրը մտածում էր, թե ինչպես Հայկին ծնկի բերեր: Բելը որոշում է, որ իր պատվիրակներին ուղարկի Հայկի մոտ: Պատվիրակները գնում են Հայկի մոտ և փոխանցում են, որ նա պետք է ենթարկվի ն Բելին, բայց որտեղ ուզում է թող բնակվի: Հայկը մերժում է, նրանց հետ ուղարկում: Դրանից հետո Բելը որոշում է Հայկի դեմ դուրս գալ: Բելը հավաքում է մոտ երեք հարյուր զինվոր և գնում է Հայքի սահմանները: Հայկը այդ ամենը տեսնելով` հավաքում է բոլորին և գնում մի կանաչապատ լեռնահովիտ: Բելը գալիս է, կանգնում է իր զորքերով: Հայկը անվախ դուրս է գալիս Բելի զորքի դեմ: Նրանք շրջապատում են Հայկին, բայց Հայկը պարաստում է իր աղեղը: Ամուր կանգնում է և աղեղի մի հարվածով սպանում  Բելին: Բելը ընկնում է և դրանից հետո բոլորը վախեցած փախչում են Հայկից: Դրանից հետո Հայկը իր սերունդների հետ խաղաղ ապրում էր լեռներում:

mercredi 4 octobre 2017

Հողի բույրը (փոխադրություն)

Երեք անբախտ ընկեր, երեք երաժիշտ,երեք տարագիր, լքում են իրենց հայրենիքը: Երաժիշտներից մեկը կույր էր, երկուսն էլ արդեն մաշվել, ծերացել էին հայրենիքի կարոտից:
Ամեն օր նրանք նվագում էին օտարների համար, որպեսզի կարողանային վաստակել մի կտոր հաց: Մի օր թագավորը լսում է եռյակ երաժիշտների մասին: Նրանց կանչում է իր պալատը, նրանց հրամայում է, որ ամեն օր թագավորի համար երգեն: Հայրենիքի կարոտի պատճառով նրանց բոլոր երգերը շատ տխուր էր և տրտում: Նրանց երգերը թագավորի համար ուրախ չէին:

Մի օր թագավորը բարկացած  հրամայում է, որ, եթե երեք երաժիշտները միչև արևածագը չլքեն թագավորի երկիրը, նրանց կգլխատեն: Ճարահատյալ երաժիշտները հեծնում են իրենց ձիերը և ճանապարհ ընկնում: Մութ երկինքը արդեն լոսավորվում էր և երաժիշտները շատ վախեցած էին, որովհետև չէին հասցնի հասնել իրենց երկիրը: Հավի ձայնը լսելով, երաժիշտները ավելի վախեցած էին, նրանից մեկը ասեց, որ մենք մեր երկրից շատ հեռու ենք, և մահը մեզ մոտ է: Նրանց հետևում կանգնած էին թագավորի զինվորները, որպեսզի գլխատեն: Բայց երաժիշտներից մեկը, ով կույր էր ասեց, թե ինձ մի կտոր հող տվեք: Երկու երիտասարդ երաժիշտները նրան տվեցին մի բուռ հող: Հոտոտելով հողը, կույրը հասկանում է, որ արդեն իրենց հայրենիքում են: Երաժիշտը ոգեշնչված ասում է, որ սա մեր երկրի հողի բույրն է,  իրենք փրկված են: Այդ ամեն լսելուց հետո զինվորները չհամարձակվեցին մոտենալ երաժիշտներին: