mercredi 24 mai 2017

Փոխադրություն

Այս դեպքը եղել է մեծ իսլամական Խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ երեսուն տարի: Թշնամին հզոր էր: Թշնամին ընկավ ձիուց: Մի վայրկան և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը: Օմարը ծնկեց թշնամու դիմաց, բայց այդ պահին թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ: Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
-         - Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
-        - Ի՞նչ պատահեց,- հարցրեց նա,- ես երեսուն տարի այսպիսի պահի եմ սպասել եմ, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վարկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել:  
-         - Մեր պատերազմը սովորական չի եղել,- Օմարը պատասխանեց,- ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրութի: Երեսուն տարվա ընթացքում պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն արթնացավ, երբ դու թքեցիր իմ դեմքի վրա: Ես ցանկացա քեզ սպանել, դա իմ եսից եկող ցանկություն էր: Երեսուն տարվա ընթացում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառը այլ էր, դու իմ թշնամին չես եղել, մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել, ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը, դու դարձար իմ թշնամին և ցանկացա քեզ սպանել: Վաղվանից նորից սկսում ենք:
Բայց պատերազմը այդպես էլ չսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
-         - Սովորեցրու ինձ, դարձիր իմ ուսուցիչը: Ես էլ եմ կռվել առանց զայրույթի:
Իսկ գաղտնիքը սա է: Պայքարեք մի կողմ դնելով ձեր եսը: Եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, դուք անձնային ամեն ինչ կարող եք անել: Եթե դուք անեք դա, դուք ամենակորղն եք: Բայց հիմա դուք չեք կարողանում անգամ ձեր անձնական սիրով սիրել:  


mardi 23 mai 2017

Ջուր

Եթե (թարգմանություն)

Թագավոր Ֆիլիպը՝ Ալեքսանդր Մակեդոնացու հայրը, գրավեց Հունաստանը: Երկիրը ավերված էր, և նա գրավում էր տարածքները տարածքների ետևից: Միայն Լակոնիկան գրաված չէր: Սակայն Ֆիլիպի ուժը չէր բավարարում, իսկ սպարտանցիները հայտնի էին որպես լավագույն զինվորներ:
Ֆիլիպը փորձեց առանց մարտի տիրանալ Լակոնիկային: Նա սպարտացիներին ուղարկեց մի մագաղթ, որի մեջ գրված էր. «Եթե դուք ինձ ենթարկվեք, ես ձեզ կնշանակեմ իմ բոլոր գրաված երկրների տիրակալներ, եթե ոչ, կոչնչացնեմ ձեր հրաշալի քաղաքը»:
Շուտով եկավ պատասխանը: Մագաղաթի վրա գրված էր. «Եթե»:
Источник: http://pritchi.ru/id_7756

Մաշկ

mercredi 17 mai 2017

Ուսումնասիրում ենք 5-րդ դասարանցիների բլոգները


Առաջին հայացքից բլոգը այդքան էլ վատ վիճակում չէ: Բոլգը ժամանակ առ ժամանակ թարմեցվում է: Բլոգում չկա դասավանդողների, կամ սովորողների բլոգները: Կան բաժիններ և ամենաակտիվ բաժինը հայենագիտության բաժինն է: Այդ բաժնի ակտիվությամբ ինձ թվում է, որ Նանեն շատ է սիրում հայրենագիտություն առարկան: Նրա բլոգի ակտիվությունից ես հասկացա, որ Նանեն  լավ է սովորում և հաճախ կատարում է և՛ դասարանական աշխատանքները և՛ տնային: 

Ինձ դուր չեկավ Նազենիի բլոգի դիզայնը: Բլոգը թարմացնում է երեք կամ հինգ օրը մեկ: Ավելի երկար ուսումնասիրելուց հետո նկատեցի, որ այս բլոգը նույնպես դասավանդողների, կամ սովորողների բլոգներ չունի: Նազենի նյութերի մեծնամասնությունը ճամփորդությունների մասին է, այստեղից հետևություն արեցի, որ Նազենին շատ է սիրում ճամփորդել: Նաև կան շատ օտարալեզու նյութեր: Ինձ թվում է Նազենին լավ է տիրապետում օտար լեզվին և մեդիահմտություններին:

Այս բլոգը ակտիվ չէ: Ցանկացա ուսումնասիրել նրա աշխատանքները այս տարվա կտրվածքով, նկատեցի, որ չկա բլոգի արխիվ:  Կցանկանայի, որ Էդգարը ավելի ուշադիր լինի տառասխալների վրա, կամ նյութի վերնագրի վրա: Ինձ թվում է, որ Էդգարը չի կարողանում ճիշտ կերպով վարել իր բլոգը:

Բլոգը շատ լավ վիճակում է, ակտիվ է: Կան շատ հետաքրքիր պատմողական նյութեր: Կցանկանայի Մարկը մի փոքր իր մասին պատմեր և տեղադրեր բլոգում, որպիսզի նրան ավելի լավ ճանանչեի:

Մարկի բլոգն էլ է լավ վիճակում: Նյութերից ինձ ամենաշատը դուր եկավ «Հին ազգային խաղեր» նյութը: Կցանկանայի, որ Մարկը ավելի ուշադիր լինի, թե ինչպիսի տեսք ունի նյութը և նոր թողարկի: Ինձ թվում է Մարկը պարտաճանանչ է և միջին չափով տիրապետում է մեդիահմտություններին:

Առաջին բանը, որ նկատեցի սովորողի անունը չկա իր սեփական բլոգում: Չկա արխիվ, կամ բաժիններ: Կցանկանայի, որ Արսենը փոխեր իր բլոգի դիզայնը, քանի որ այդքան էլ հարմար չէ այս դիզայնը բլոգի համար: Բլոգը այդքան հաճախ չի թարմեցվում: Ինձ թվում է, Արսենը դժվարանում է իր բլոգը վարել:

Բլոգը հաճախ չի թարմեցվում: Բլոգի ամենաակտիվ բաժինը հայրենագիտությունն է: Ինչպես հասկացա Արմենը բնագիտություն և հայրենագիտություն շատ է սիրում, և պառտաճանանչ կատարում է բոլոր առաջադրանքները: Կցանկանայի նրա մասին մի փոքր պատմող նյութ լիներ և բլոգի արխիվ:


Ամենաակտիվ բլոգներից մեկն էր: Բլոգը հաճախ է հարմեցվում: Հայրենագիտությունը և բնագիտությունը ամենաակտիվ բաժիններն են: Իմ կարծիքով Աշոտը լավ է տիրապետում օտար լեզվին, նաև լավ տիրապետում է մեդիահմտություններին: