mercredi 8 mars 2017

Առաջադրանք 50

  1.  Ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:
Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
-Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին, թե դժվա՞ր են լինելու քննության հարցերը։ Էյնշտեյնը պատասխանեց, որ բոլորովին, կտա ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի: Ասում են, որ եթե նա այդպես անի նույն պատասխանը կլսի։ Էյնշտեյնը ժպտալով պատասխանեց, որ  սխալվում եք, սիրելի գործընկեր,անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
2. Փոխադրիր Վիլյամ Սարոյանի զրույցը՝ ուրիշի ուղղակի խոսքը դարձնելով անուղղակի:
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԻ ՕԴԵՍԱՑԻ
ՓՈՐՁԵՑ ԽԱԲԵԼ ԲԻԹԼԻՍՑԻ ՄԻ ՃԱՐՊԻԿ
ՏՂԱՅԻ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ՀԻՄԱՐ ԴՐՈԻԹՅԱՆ
ՄԵՋ
Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։
— Տղաս,— ասում է օդեսացին,— եթե քո էդ ժանգոտ օղը ինձ տաս, ես քեզ փող կտամ, և դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։
— Համաձայն եմ,– ասում է տղան։– Եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռաս, մատանին քեզ կտամ։
Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես գռալով։ Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց.
— Հիմա մատանին կտաս, չէ՞, տղաս։
— Իսկ հիմա չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ինչ է, դու քո էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ…
Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։ Օդեսացին ասում է, թե տղա, եթե իր էդ ժանգոտ օղը տա իրեն, նա նրան փող կտա, և նա կարող է հարյուր հատ դրանից գնել։ Տղան ասում է, որ համաձայն է, եթե չորեքթաթ քայլի այս փողոցով ու էշի պես զռա, մատանին նրան կտա։Այդ խաբեբան մտածեց, որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես գռալով։ Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց, որ հիմա մատանին կտա։ Տղան ասում է, որ հիմա չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ինչ է, դու քո էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ…

jeudi 2 mars 2017

Առաջադրանք 48

1. Փոխադրել հատվածը.
Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձել ի սատանայէ: 2 Եւ պահեալ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր՝ ապա քաղցեաւ: 3 Եւ մատուցեալ փորձիչն՝ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ ասա զի քարինքս այսոքիկ հաց լինիցին: 4 Նա պատասխանի ետ եւ ասէ. Գրեալ է՝ թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ: 5 Յայնժամ առեալ ածէ զնա սատանայ ի քաղաքն սուրբ, եւ կացուցանէ զնա ի վերայ աշտարակի տաճարին, 6 եւ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ արկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ է՝ թէ հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո՝ եւ ի վերայ ձեռաց բարձցեն զքեզ, զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո: 7 Ասէ ցնա դարձեալ Յիսուս. Գրեալ է՝ թէ ո՛չ փորձեսցես զՏէր Աստուած քո: 8
Դարձեալ առնու ածէ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի, եւ զփառս նոցա, 9 եւ ասէ ցնա. Զայս ամենայն քեզ տաց՝ եթէ անկեալ երկիրպագանիցես ինձ: 10 Յայնժամ ասէ ցնա Յիսուս. Երթ յետս իմ սատանայ. զի գրեալ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես, եւ զնա միայն պաշտեսցես: 11 Ապա եթող զնա սատանայ. եւ ահա՝ հրեշտակք մատեան եւ պաշտէին զնա:
Այն ժամանակ Հիսուսը հոգու կողմից տարվեց Սատանայի կողմ։ Եվ պահվեց քառասուն օր և քառասուն գիշեր քաղցած։Եվ մոտենալով փորձիչը ասաց նրան․
Եթե աստծու որդին ես՝ Աստծուն ասա, որ այս քարերը հաց լինեն։ Նա պատասխանեց․ Գրված է, թե միայն հացով չէ մարդը ապրում , այլ Աստծու բերանից դուրս եկած խոսքով ։ Այն ժամանակ վերցրեց դրեց սատանան մի սուրբ քաղաք, և կանգնեցրեց նրան մի աշտարակի տաճարի վրա։Եվ նա ասաց։
Եթե դու Աստծու որդին ես՝ գցիր քեզ այստեղից ներքև․ Գրված է ՝ թե հրեշտակները կբարձրացնեն քեզ իրենց ձեռքերի վրա , որ երբեք չխփես ոտքդ քարին։Սատանան վերցնելով նրան տարավ մի բարձր լեռան վրա դրեց, եվ ցույց տվեց նրան բոլոր աշխարհի թագավորությունները և նրանց փառքը։Եվ ասաց նա․
Այս ամենը քեզ կտամ, եթե երկրպագես ինձ։Այն ժամանակ Հիսուսն ասեց․
Հետևս անցիր իմ սատանա, քանի որ գրված է, որ միայն նրան պիտի երկրպագես և պաշտես։