Գիտագործնական հավաքների շաբաթ



Գիտագործնական հավաքների շաբաթը սկսեցինք մեր անհատական ուսումնական նախագծերով, որոնք ներկայացվեցին կլոր սեղան քննարկմանը։Երեկ Մայր դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ Միջին դպրոցի առաջին գիտագործնական հավաքը։ Մեզ լսելու էին եկել դպրոցի տարբեր մասնաճյուղերից։Հավաքվել էինք, որպիսզի ցուցադրենք մեր անհատական ուսումնական նախագծերը։ Ամեն մեկս Տիար Բլեյանին և մյուսներին ներկայացրինք մեր անհատական նախագծերը։Ցուցադրեցինք նախագծերի բլոգները և այդ ընթացքում երեխաները հայտնեցին իրենց կարծիքները, տվեցին տարբեր հարցեր, խորդուրդներ և, իհարկե, կատարեցին սխալների ուղղում։Կլոր սեղանից հետո Հիմնական դպրոցի սաները արդեն մեզ էին սպասում, որպիսզի շարունակենք «Սովորող Սովորեցնող» նախագիծը։ Ժամանակը շատ արագ անցավ և արդեն ընդմիջման ժամն էր։ Ընդմիջումից հետո գնացինք մեր իսպաներենի ուսուցչուհի՝ ընկեր Նարինեի մոտ։Դասաժամի ընթացքում  մենք երգեցինք իսպաներեն երգեր, կարդացինք մի քանի բանաստեղծություն և օրը ավարտվեց խաղի 
                                                                     շուրջ։



Պատմեցին ՝ Անուշ Թադևոսյան, Եվա Բերբերյան

Aucun commentaire:

Enregistrer un commentaire