dimanche 27 novembre 2016

Գրաբար

Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝
եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։       
Զի ամենայն որ խնդրէ՛ առնու, եւ
որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։   


 Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և
կբացվի ձեզ համար: Որովհետև, ով խնդրում է, վերցնում է, ով
փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ:

Մտէք ընդ նեղ դուռնքանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհնոր տանի ի կորուստեւ բազումք ենոր մտանեն ընդ նաՔանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն`  որտանի ի կեանսեւ սակաւք են, որ գտանեն զնա:

Մտեք նեղ դռնով, քանի որ  ընդարձակ է դուռը և լայն է ճանապարհը, որ տանում է կորստի, և շատերն են, որ մտնում են դրանով։ Քանի որ նեղ է դուռը և անձուկ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և քչերն են, որ գտնում են այն։

  Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիրԵւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստԵւ խաւար ի վերայ անդնդոցեւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ՋրոցԵւ ասաց ԱստուածԵղիցի լոյս.  եւ եղեւ լոյսԵւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:  
                                                                                                                                    
Սկզբում Աստված արարեց երկինքը և երկիրը։ Եվ երկիրը անտեսանելի էր և անպատրաստ․ Եվ անդունդերի վրա խավար էր, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրայով։ Եվ Աստվածն ասաց՝ թող լույս լինի, և լույս եղավ։ Եվ Աստված տեսավ, որ լույսը բարի է։

lundi 14 novembre 2016

Եթե հնարավորություն ունենայի հիշողությունները հետ բերելու...

Ամենավառ հիշողություններից մեկը մանկությունն է։ Երբ դու շատ փոքրիկ երեխա էիր, քո օրը անցնում էր շատ ուրախ, դու առանց կաշկանդվելու անում էիր այն, ինչ մտքիդ գալիս էր։ Բոլորս էլ փոքր ժամանակ ուզեցել ենք շուտ մեծանալ, դպրոց գնալ և այլն, բայց հիմա հասկանում եմ, որ ամենալավ ժամանակն էր, երբ դու նստած էիր քո մոր կողքին, և նա քեզ հետ չէր խաղում: Դու փորձում էիր նրա հետ խաղալ և ուրախացնել նրան։ Բացի մանկությունից՝ ունենում ենք շատ հիշողություններ ընկերուհիների հետ, կամ ընտաիքի հետ կապված։  Եթե կարողանայի այդ հիշողությունները հետ բերել, ինչ լավ կլիներ։ Նորից կվերապրեի այդ օրերը։

dimanche 6 novembre 2016

Անվերնագիր

Կյանքը կառուցված է սև ու սպիտակ գծերից, և դու ինքդ պետք է որոշես՝ ինչ գույնով ներկես այդ գծերը։ Լինում են շատ ժամանակներ, երբ այդ ներկած գծերը գունաթափվում են, ու դու ստիպված ես նորից գունավորել դրանք։ Մեր արած ամեն մի սխալից  սևանում են այդ գծերը։ Կյանքը սևանում է նաև այն ժամանակ, երբ դու չես զգում այն ջերմությունը, որը բոլորը պետք է զգան իրենց ընտանիքի ու շրջապատի կողմից։ Բոլորիս մոտ էլ եղել է, որ չենք ցանկացել ոչ մեկի հետ շփվել և փակվել ենք ինքներս մեր մեջ: Բայց դու կարող ես հաղթահարել ամեն ինչ ու կամաց-կամաց նորից կյանքդ գունավորել, հիշելով, որ դու ապրում ես, ունես լավ ընտանիք, լավ ընկերներ, լավ, հիշարժան պահեր և փորձես մոռանալ այն, ինչ վատ բան եղել է քեզ հետ։  Հիշի՜ր, ինչ էլ որ լինի, մի հուսահատվիր, ուրեմն դա է  ճակատագիրը, և դու պետք է պատրաստ լինես ամեն ինչին։

mardi 1 novembre 2016

Սև ամպը

Նորից ցրտեց, նորից մռայլ են դարձել օրերը, նորից թռչունները չվում են տաք երկրներ։ Ամեն առավոտ, երբ արթնանում ես, տեսնում ես այդ մռայլ երկինքը և հիշում քո կյանքից մի հատված, որտեղ դու էիր մռայլ։  Շատ մարդիկ են դառնում մռայլ երկնքի հետ. նրանց հոգու ամպը գնալով ավելի է սևանում։ Բայց կան ժամանակներ, երբ քամին հոգուցդ քշում և իր հետ տանում է այդ մռայլ սև ամպը: Բայց նաև լինում է, որ քամին էլ չի օգնում, և այդ սև ամպը մնում է քո հոգում։ Բոլորս էլ ուզում ենք և փորձում ենք չունենալ սև ամպը, բայց շատ քչերի մոտ է ստացվում։ Այդ սև ամպի պտճառով դու կարող ես գորշացնել քո կյանքը՝ կորցնելով դիմացինի նկատմամբ սերը: Կցանկանայի, որ ոչ մեկի հոգում չլինի սև ամպ, և բոլորս ապրենք համերաշխ։