Մարդիկ չեն ուզում հասկանալ իրենց սխալները:

Շատ դեպքեր են եղել, որ դիմացինս չի ուզել հասկանալ իր սխալները։ Սխալներ ասելով նկատի ուեմ, որ վիրավորում են քեզ, որի իրավունքը չունեն, կամ ոչ բարեկիրթ ձևով են խոսում քեզ հետ։ Դա մի կողմ, եթե ընկերուհիդ է. մի քանի ծանր խոսակցություններից հետո շտկվում են դրանք, բայց կան մարդիկ, որոնց սիրտը քարից է, ու չեն հասկանում՝ ինչ են անում։ Ճիշտ է, ամեն մարդ իր բնավորությունը ունի, բոլորն էլ  ինքնատիպ  ինքնահաստատված էակներ են, բայց պետք է մտածելանելուց կամ խոսելուց առաջ, չէ՞ որ ուղեղը տրված է մտածելու համար, իսկ մնացածը քո մտքերը արտահայտելու միջոց է։ Բոլորը միշտ կպայքարեն, որ ջրից չոր դուրս գան, բայց հետո հասկանում են, որ չեն կարող և հանձնվում են՝ հասկանալով իրենց սխալը։ Շատ վատ և ծանր օրեր ես անցկացնում քո կամ դիմացինիդ արած սխալների պատճառով։

Aucun commentaire:

Enregistrer un commentaire