Մարդ, ում վստահում եմ

Վստահել նշանակում է, որ դու ինչ-որ մեկին ասում ես այն, ինչ չես ասել ուրիշներին: Մարդուն վստահելիս պետք է նրան լավ ճանաչես: Ես ունեմ շատ ընկերներ, բայց նրանցից մի քանիսին եմ վստահում, քանի որ մի քանիսին լավ չեմ ճանանչում: Ես վստահում եմ իմ ամենամոտ և մտերիմ ընկերներին: Առաջին մարդուն ,ում վստահում եմ, Լիլիթն է: Նրա հետ ընկերություն եմ անում հինգ տարեկանից:
Վստահում եմ դասընկերուհիներից մի քանիսին՝ Դիանային , Աննային և Նանորին: Նրանք նույնպես ինձ վստահում են:Կան շատ գաղտնիքներ, որ ասել եմ մյուսներին և փոշմանել, քանի որ նրանց լավ չէի ճանաչում, չեմ նշի կոնկրետ ում, բայց փոշմանել եմ: Բայց բոլորի համար վստահելի մարդը իր մայրիկն է: Ես միշտ կիսվում եմ իմ մայրիկի հետ և նրան վստահում ամեն ինչում:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire