Ընտրությամբ գործունեություն

Ես այս տարի իմ ընտրությամբ գործունեությունը ընտրել եմ իսպաներեն: Առաջին դասը շատ հետաքրքիր էր մեր ուսուցչուհին ՝ընկեր Նարինեն, մեր հետ իսպաներեն էր խոսում, մենք պետք է կռահեինք ինչ էր նա ասում: Սովորեցինք բարևել, տարբեր հարցեր տալ:
Մյուս դասին արդեն կարում էինք կարդալ, քանի որ այբուբենը հեշտ էր: Տառերը նույն անգլերեն տառերն են, բայց կարդալու ձևը պետք է իմանաս: Ամենահետաքրքիրը այն էր , որ նրանք հ-ն չեն կարդում: Գրում են hola կարդում ola:Արդեն գիտենք հաշվել,գրել,կարդալ: Ինձ դուր եկավ  շուտասելուկների դասը:Սկզբում չկարողացա, և հիմա էլ միայն մեկն եմ կարողանում ճիշտ և արագ ասել:Ահա իմ գուգլ տետրի հղումը եթե ձեզ կհետաքրքրի մտեք և ուսումնասիրեք իսպաներենը, քանի որ շատ արագ և հետաքրքիր լեզու է:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire