Հովհաննես Թադևոսի Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան ծնվել է փետրվարի 19, 1869, Դսեղ գյուղում: Հայ  բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ և  հեքիաթներ: Կատարել է թարգմանություններ: Մշակել է «Սասունցի Դավիթ» Ճյուղը։



Թումանյանին համարվում են  ամենայն հայոց բանաստեղծ:
Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը: Գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։  Մայրը՝ Սոնան  ծագումով  Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է  Ստեփանավանի  նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք ունեցան 10 երեխա՝ Մուշեղ , Աշխեն, Նվարդ , Արտավազդ , Համլիկ , Անուշ , Արփենիկ , Արեգ, Սեդա և  Թամարն։
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ: 1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս ՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

Aucun commentaire:

Enregistrer un commentaire