jeudi 26 février 2015

Հովհաննես Թումանյան. Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։
Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Հովհաննես Թումանյան.Փարվանա


                                I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:



Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

jeudi 5 février 2015

Ընտրությամբ գործունեություն

Այսօր մենք դիզայն-մոդելավորման դասաժամին սովորեցինք զեւել մանկական հագուստ։ Կան հատուկ ամսագրեր <<Burda >>, որ մեզ օգնում է զեւել հագուստներ։

Վահան Տերյան

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թ. Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան: 1899 թ. Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։

Աշխարհի ամենածիծաղելի 10 օրենքները

1. Աֆրիկայում արգելված է լվանալ հատակը ամուսնու գլխով:
2. Ինդոնեզիայում արգելված է խեղդել զոքանչին ակվարիումի մեջ:
3. Վինսկոնսին նահանգում արգելված է կծել ոստիկանի փորը
4. Անգլիայում արգելված է մահճակալը կախել պատուհանից:
5. Ինդոնեզիայում ուսանողը իրավունք ունի դասի չգնալու, եթե մահացել է:
6. Յուտա նահանգում արգելված է ամուսնանալ հավերի հետ:
7. Ալյասկայում թույլատրվում է սպանել արջերին, բայց արգելվում է արթնացնել նրանց և նկարվել նրանց հետ:
8. Հունաստանում արգելված է ուտել պիցցան ձախ ոտքով:
9. Հնդկաստանում արգելված է խոսել փղերի հետ քաղաքականությունից:
10. Կանադայում արգելված է ինքնաթիռից եղնիկներ շպրտել:
Նյութը Ֆեյսբուքից

Հ. Թումանյան քառյակներ

Ե՛տ չեկա՜վ…
Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ե՜տ չեկավ:

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

Սարի ետևում շողերը մեռան

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

mardi 3 février 2015

Դստեր` Նվարդի հուշերից


Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:

Հովհաննես Թադևոսի Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան ծնվել է փետրվարի 19, 1869, Դսեղ գյուղում: Հայ  բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ և  հեքիաթներ: Կատարել է թարգմանություններ: Մշակել է «Սասունցի Դավիթ» Ճյուղը։

Հովհաննես Թումանյան «Ափսոս»


Վահան Տերյան «Աշնան երգ»



lundi 2 février 2015

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ



Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,

Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.

Իմ ուղին միշտ մթին, մենավոր,

Կըգնամ իմ դժկամ ցավի հետ

Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,

Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—

Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,

Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,

Ւմ վերև թող արև չըխնդա.

Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,

Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա... 

Վահան Տերյանի անծանոթ նամակը

Վահան Տերյանի անծանոթ նամակը
(Հատված 1915 թ. սեպտեմբերի 13-ին Պետրոգրադից Ցոլակ Խանզադյանին հասցեագրված նամակից) 
… Ռուսների (ոչ միայն Ռուսիայի) նկատմամբ ես բավականաչափ հիասթափված եմ. մինչդեռ ես չէի՞ այն ռուսոֆիլն արդյոք (այս գաղափարի համար նույնիսկ տուժեցի դաշնակների կեղմից). իհարկե, սա դեռ նահանջ չէ, բայց ստիպում է սա շատ ավելի լուրջ մտածելու, ռուս պետության չեմ ասում, ռուս ժողովրդի «միսսիայի» նկատմամբ: Իմ տարակուսանքների աճման և զարգացման մեծ զարկ տվեց Գորկին, որի մոտ նորերս մի շաբաթ ապրեցի և շատ ու շատ զրուցեցի ամեն տեսակ հարցերի մասին: Նա ասում է (կարդա և զարմացիր):

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:

ԱՓՍՈ՜Ս...


Լըսի՛ր, սիրտըս երգ է ասում,
Նըվո՜ւմ, նըվո՜ւմ անդադար,
Լաց է լինում ու ափսոսում
Ինչ որ չըկար... ինչ որ կար...

Ափսոսում է ինքը իրան,
Այնպես կամա՜ց, այնքան խո՜ր...
Ափսո՜ս, որ չես լըսում նըրան―
Իմ սև սըրտին սըգավոր։