lundi 7 avril 2014

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է
:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է
:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է
:
1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:Երկնչել-
Երկնչել-Վախենալ, երկյուղ կրել
2. Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Առուն 
4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:Ժայռից մասուր է կաթում,Կարմիր սարսուռ է կաթում,
Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,
5. Նկարիր կամ պատկերացրու մի նկար՝ բանաստեղծությունը ձևավորելու համար: Պատմիր այդ նկարը:


jeudi 3 avril 2014

Անձրևը




Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին...
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

2

Համո Սահյան "Ամպրոպից հետո "

Այս նյութի հեղինակներն են`   ես և իմ ընկերուհի Նանորը :

mercredi 2 avril 2014

Համո Սահյան Ամպրոպից հետո


Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի

1.Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի

2. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Փողաբերական իմաստը այն է , որ երբ մարդը ամպրոպից հետ իրա գործը վերջացնում է , նա ավելի հասկանելի,  բարի , հանգիստ , հանդարտ, է դառնում:
3. Ի՞նչ ապրումներ ես ունենում ամպրոպի ժամանակ, գրավոր պատմիր:

Ամպրոպի ժամանակ ապրում եմ , վախ ,  զարմանք, տխրություն, անհանգստություն:

mardi 1 avril 2014

Վարունգ

Վարունգի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը: Վարունգն իր մեջ պարունակում է ազոտային եւ ոչ ազոտային միացություններ, կալիումական աղեր, կարոտին, վիտամիններ եւ ավելի քան 97 տոկոս ջուր:
 
Հին հույները գտնում էին, որ վարունգն օժտված է ջերմությունն իջեցնող հատկությամբ, իսկ սերմերն էլ ուժեղ միզամուղ են: Վարունգի հյութը շատ օգտակար է խոցային թոքախտի ու հազի դեպքում: Այն հանգստացնում է նյարդային համակարգը, վերացնում է փորկապությունը: Ասում են, որ վարունգի հյութը գազարի եւ բազուկի հյութի հետ նպաստում է ռեւմատիզմի, ատամների, լնդերի, եղունգների եւ մաշկային հիվանդությունների բուժմանը: Իսկ ըստ Ամիրդովլաթ Ամասիացու` վարունգի հյութն օգտակար է նաեւ մենինգիտի, արագ սրտխփոցների ու քթային արյունահոսության դեպքում:
 
Վարունգը նպաստում է օրգանիզմից նյութափոխանակության ընթացքում կուտակված նյութերի դուրսբերմանը, քանի որ աղքատ է ազոտային միացություններով եւ հարուստ` ջրով, ապա, համեմատած ազատ հեղուկների հետ, ներծծվում է դանդաղորեն եւ դուրս գալիս արագորեն: Ցածր կալորիականության շնորհիվ՝ վարունգը կարելի է օգտագործել բեռնաթափման օրերին: Մասնագետների կարծիքով, վարունգ օգտագործելուց նվազում է ածխաջրային եւ ճարպային փոխանակության ակտիվությունը: Այդ իսկ պատճառով երիկամային ու լյարդի հիվանդություն ունեցողներին խորհուրդ է տրվում շատ վարունգ օգտագործել: