jeudi 20 février 2014

Լոռեցի Սաքոն

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

   
Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

   
Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ
Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․


   
Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

   
Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։

lundi 17 février 2014

Թմկաբերդի Առումը

Նախերգանք 




Հեյ, պարոններ, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրուն տիկնայք, ջահել տըղերք,
Լավ ուշ դըրեք իմ խաղին:
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նըրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անեծք նըրա չար գործին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:
Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդուն:
Էյ, լավ կենաք, ականջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսնեք, ո՞ւր է գընում,

Քաջ որսկանի գյուլլի պես:

dimanche 16 février 2014

Հ. Թումանյան Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

samedi 15 février 2014

Հետաքրքիր խնդիրներ





1.Այս թիթեռնիկներից յուրաքանչյուրը ունի իր սիրելի ծաղիկըԳուշակի՛ր գաղտնիքըև գտի՛ր յուրաքանչյուր թիթեռնիկի ծաղիկը

2.Աշոտի
 մայրն ունի երեք որդիՄեծ որդու անունն Արմեն էիսկ փոքրինը՝ Արայիկ:Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:

3. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթըՔանի՞ տակառմնաց խանութում:

4. Վանդակում կա 3 ճագարԵրեք ույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար,սակայն վանդակում մեկ ճագար էլ մնացԻնչպե՞ս կարող է դա պատահել:
5.   Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացինՔանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:

vendredi 14 février 2014

Հ. Թումանյան քառյակներ

Ե՛տ չեկա՜վ…
Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ե՜տ չեկավ:

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

Մնացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային.
Հիմի կգա հերթը մեզ:

Մի հավք զարկի ես մի օր.
Թռա՜վ, գնաց վիրավոր:
Թռչում է միշտ իմ մտքում
Թևը արնոտ ու մոլոր:

mercredi 12 février 2014

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

.Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը /տեքստից դուրս գրիր/: Առցանց  քննարկում:
Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»: Ես էլ եմ այդպես կարծում: Եթե բոլոր մարդիկ Թումանյանի օրենքին հետևեին, ապա բոլորը բարի, անկեղծ կլինեին և կհաղթեին ամբողջ աշխարհին:
Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
Հոգու խաղաղություն ասելուվ հասկանում եմ, որ հոգու մեջ ամեն ինչ հանգիստ է, մարդը բարի է , խաղաղ է, իր սրտում չարություն չկա: Խաղաղ ու հանգիստ եմ լինում այն ժամանակ, երբ դասերս ավարտած եմ լինում, որ ամեն ինչ իր հունով է գնում:

Мой красивый город.

lundi 10 février 2014

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

·     Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը /տեքստից դուրս գրիր/: Առցանց  քննարկում:
·         Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»
·          
·         Բառարանի օգնությամբ բացատրիր ապերախտ բառը. գտիր այդ բառի հոմանիշներն ու հականիշները:
Ապերախտ- երախտամոռ, անշնորհակալ, աներախտիք,
Ապերախտ- երախտագետ

Ապերախտ- երախտիք, մոռացող,երախտամոռ