vendredi 31 janvier 2014

Ծիծաղենք միասին

1.Հոգեբույժը հարցնում է հիվանդին.
-Հաճա՞խ է ձեզ մոտ լինում այնպես, որ թվում է թե դուք ձայն եք լսում, բայց չգիտեք թե ով և որտեղից է խոսում:
-Շատ հաճախ բժիշկ:
-Ա՜.. դա շատ լուրջ դեպք է: Իսկ ե՞րբ է այդպես լինում:
-Երբ խոսում եմ հեռախոսով :


2.Փոքրիկ տղան շնչակտուր մտնում է խանութ և խախատելով հերթը վաճառողին ասում.
-Կներեք ես շտապում եմ, պապաս ձեր խանութի հետևը ինձ է սպասում:
-Լավ, ի՞նչ ես ուզում…
-Զուգարանի թուղթ…


3.Մուկը փախնում է կատվից, մտնում է իր բույնը ու սկսում շան նման հաչել։
Կատուն լեղապատառ փախնում է։
Մուկը ասում է.
–Դե լավ է էլի օտար լեզու իմանալը:

Ամերիկայում գործող մի քանի հիմար օրենքներ

Ամերիկայում գործող մի քանի հետաքրքիր և հիմար օրենքներ:

1. Եթե օրերից մի օր հայտնվեք Տեխասում, չհամարձակվեք հյուրանոցի 2-րդ հարկից կրակել բիզոննների վրա: ԱՐԳԵԼՎՈՒՄ Է!!! :)

2. Հոլլիվուդում չի թույլատրվում փողոց քշել երկու հազարից ավել ոչխարների:

3. Սենթ Լուիսում արգելվում է նստել կամուրջի վրա և դույլով գարեջուր թափել:

4. Օհայոյի Բեկսլի քաղաքում կա զուգարանում խաղային մեքենաներ չտեղադրելու օրենք: 

5. Իսկ Ինդիանա նահանգում մարդիկ չեն կարող լոգանք ընդունել

 հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում:

(Այդ ամիսներին չարժե այնտեղ գնալ)))

Հետաքրքիր փաստեր

1.Քամելեոնը  մեկ  աչքով կարող է նայել  առաջ և վերև.  մյուսով`  հետ  և  ներքև:

2.Աֆրիկայի որոշ պետություններում գարեջրերի մեջ ամենատարածվածը բանանի գարեջուրն է:

3.Կանայք զրուցելիս 15%-ով ավելի հաճախ են նայում զրուցակցի աչքերին, քան տղամարդիկ:

4.Ասիայում համարում են, որ սև կատուն երջանկություն է բերում:

5.Լեզվի <<մատնահետքը>> տարբերվում է բոլոր մարդկանց մոտ:

Աշխարհի յոթ հրաշալիքները

Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. II դարում կազմել է հույն Անտիպատրոս Սիդոնացին, ով քաջատեղյակ էր Եգիպտոսիու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերըԱլեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողըՇամիրամի կախովի այգիներըՀալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։

vendredi 17 janvier 2014

Դիջիպատում

Ողջյուն, ես Անուշ Թադևոսյանն եմ: Սովորում եմ Նոր դպրոցի 5-3 դասարանում:Այս կիսամյակում ինձ համար հետաքրքի էր, քանի որ ես ունեցա իմ անձնական բլոգը:  Այս կիսամյակ ընտրությունս ֆոտո-կինո էր: Մենք սովորում ենք՝ ինչպես նկարել ճիշտ ֆոտխցիկով:
Ինձ ամենաշատ դուր է եկել հայրենագիտություն առարկան, քանի  որ մենք ճամփորդում ենք , ճանաչում ենք մեր հայրենիքը: Այս կիսամյակ ճամփորդել եմ Ահնիձոր/1, 2 / ՝ երեք օրովՀրանտ Մաթևոսյանի/1,2 նախագծով: Մանակցել եմ քարտեզագրությանը:  Գնացել ենք Կոմիտասի անվան պանթեոն Վիլյամ Սարոյանի և Վիկտոր Համբարձումյանի նախագծերով: Ամենահետաքրքիր ճամփորդությունը  Վարդեիկն էր: Նաև գնացել ենք Երկրաբանական թանգարան, որտեղ ուսումնասիրեցինք 5-10 տարեկան մամոնտի կմախքը: Գուրգեն Մահարիից ունեմ Իմ  տատը և Ձյուն բանաստեղծությունները: Մասնակցել եմ Նոր ռադիոյի բոլոր թողարկումներին և Գրքի տոնին:  Սովորել եմ ինչպես է նյութը մոնտաժ անում: Բնագիտությունից ունեմ այս նյութերը՝ Տարերային աղետներ`երկրաշարժ, հրաբուխ, Յուպիտեր (Լուսնթագ):Մաթեմատիկայից իմ բլոգում ունեմ էջ, որտեղ դնում եմ տնային հանձնարարությունները:







vendredi 3 janvier 2014

Ինչպես դիմավորեցի Ամանորը


Վեջապես  երկիրը արեգակի շուրջ մեկ պտույտ կատարեց:
Այս տարի ինձ համար Նոր տարին շատ հետաքրքիր էր: Ես ստացա  հետաքրքիր նվերներ, որոնք ուզում էի ունենալ:Շատ հյուրեր ընդունեցինք և մենք էլ գնացինք հյուր : Իսկ  հունվարի երկուսին մենք գնացինք   Հրապարակ: Հրապարակում տեսանք տոնածառը, որը ինչպես միշտ շատ հրաշալի տեսք ուներ:Ձմեռ պակիկին և Ձյունանուշիկին հանդիպեցինք և նույնիսկ նկարվեցինք նրաց  հետ:Հրապարակը լի էր անսովոր տանածառներով, որոնք ևս շատ գեղեցիկ էին:Իսկ երեկոյան Երևանը շլացնում էր մեզ իր գեղեցկությամբ: