jeudi 26 septembre 2013

Վիլյամ Սարոյանի մասին

Առաջին անգամ տպագրվել է 1933 ին, Բոստոնի<<Հայրենիք>> շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյանստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչողճոճաձողի վրա և այլ պատմավծքներ» (1934) առաջին գրքովորի առթիվամերիկյան քննադատ ԲՌասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշականՍարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն էպոռթկուն և խելացի,նա թախծոտ էքնքուշ ու մարդկայիննա միամիտ է ձևանումսակայնբնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով,նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանիհարյուր պատմվածքորոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելիժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքինորավեպի ժանրում ներմուծել է տեղի ուժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկաարդիականհնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներպատումի նոր ձևերքնարականությամբ ուհումորով լի հնչերանգներբնականություն և ճշմարտացիությունպատկերների ու կերպարներիգունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգայինավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվըինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանողմարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականությանհետ նույնպիսի հարաբերության մեջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ուհատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականությանմեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան։ Իրականության և երազանքի հակադրությանանհատիներքին ազատության և հոգևոր գեղեցկությանսիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորվածՍարոյանի արձակումորոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում (<<Իմ սիրտըլեռներում է>>) <<Կյանքիդ ժամանկաը>>,<<Քարանձավի մարդիկ>> , <<Հե՜յ ո՞վ կա այդեղ>> <<Կոտորածնմարդկան>>, <<Խաղողի այգին>>պիեսները։

dimanche 8 septembre 2013

Վիկտոր Համբարձումյանի մասին





Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում,1908 թ.սեպտեմբեր 18-ին։ Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։  Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի եւ աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Դեռ դպրոցական տարիներին նա հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի եւ աստղագիտության խնդիրների վերաբերյալ։  15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական Համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների եւ աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց, տեղափոխվել Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։

Իմ ամառը

Ես այս ամառ գնացել եմ  Աշտարակ:Այնտեղ մենք խաղում էինք տարբեր խաղեր և լողում լողավազանում:Երեկոյան ցուրտ էր լինում:Առավոտյան մենք արթնանում էինք աքլորի կանչից և մեր օրը սկսում էինք մեկ բաժակ թարմ կաթով:Աշտարակում մենք տեսանք Սիրահարների կամուրջը նաև հիացանք ձորով:

Բարև

Ես Անուշն եմ,տաս տարեկան:Սովորում եմ <Մխիթար Սեբաստացի>կրթահամարիլի Նոր դպրոցի
5-3 դասարանում:Ես զբաղվում եմ պարով,զբաղվել եմ նաև դաշնամուրով:Հաճախում եմ պարի երկու տեղ:Շատ համերգներ եմ ունեցել և ստացել տարբեր պատվոգրեր: Ազատ ժամանակ զբաղվում եմ  պարով:Սիրում եմ մանուշակագույն գույնը և  իմ դպրոցը:Ես շատ եմ սիրում իմ ընկերուհիներին